ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին առանձին հասանելիություն է տրված և նրանք կարողանում են հետևել ուղիղ հեռարձակմանը բոլոր տեղամասերում։
Զուրաբյանը կարծում է, որ Electionsonline.am կայքում ուղիղ հեռարձակման սահմանափակումը միտումնավոր է արվել, որ քաղաքացիները չկարողանան հետևել։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով իրենց թիմը հետևում է տեղամասերին և խախտումներն առանձին արձանագրելու ու հեռարձակելու են լրատվամիջոցներով։