Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե մեր ձայնը գողանան, դա հետընտրական պրոցես է

Նիկոլ Փաշինյան. Եթե մեր ձայնը գողանան, դա հետընտրական պրոցես է
02.04.2017 | 18:08

Եթե մենք տեսանք, որ մեր ձայնը գողացվել է, ապա դա հետընտրական պրոցես է, այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին:


«Եթե մեր ձայնը չի գողացվել, ապա չեմ կարծում, թե կարելի է հետընտրական պրոցեսի մասին խոսել»,- հավելեց պատգամավորության թեկնածուն:
Ձայների գողանալու մասին, Փաշինյանի խոսքով, պետք է փաստեր լինեն, որոնց համադրության հիման վրա կկարողանան եզրակացություններ կատարել:


Հարցին, թե ունի՞ սպասելիքներ, որ այս ընտրությունները ավելի քաղաքակիրթ կանցնեն, քան նախորդները, Փաշինյանը պատասխանեց, որ ամեն անգամ իրենք ակնկալում են, որ նորմալ ընտրություններ կլինեն: «Թե ինչպիսին կլինեն այս ընտրությունները, կտեսնենք այսօրվա վերջում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ