Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

ՀՀ նախագահը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
02.04.2017 | 18:09

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նրանք հարգանքի և երախտագիտության տուրք են մատուցել հակառակորդի սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ