Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանի «գյուղատնտեսական աշխատանքները»

Լևոն Տեր-Պետրոսյանի «գյուղատնտեսական աշխատանքները»
02.04.2017 | 18:13

Կենտրոնի 9/18 ընտրատեղամասում ժամը 13.20-ին քվեարկել է ՀԱԿ նախագահ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողներին հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, նա պատասխանել է՝ հանուն քաղաքացիական պարտքը կատարելու:

Ընտրատեղամասում էլեկտրոնային սարքը չի ճանաչել Տեր-Պետրոսյանի մատները և նա ստիպված է եղել հերթով սարքին մոտեցնել երկու ձեռքի բոլոր մատները: Հարցին, թե ինչպես էր, որ էլեկտրոնային սարքը չճանաչեց նրա մատները, Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝ «գյուղատնտեսական աշխատանքներից»:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ