Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Ռուստամյան. Այս ընտրությունների ամենաստվերող մասը ընտրակաշառքների հանգամանքն է

Արմեն Ռուստամյան. Այս ընտրությունների ամենաստվերող մասը ընտրակաշառքների հանգամանքն է
02.04.2017 | 19:35

ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը քվեարկելուց հետո հայտարարեց՝ այս ընտրությունների ամենաստվերող մասը ընտրակաշառքների հանգամանքն է։ «Ընտրակաշառքի մասին լուրեր ստացել ենք մինչև այս օրը, չեմ բացառում, որ այսօր էլ լինի, որովհետև դրան պատրաստվել են շատ շատերը: Կարծում եմ, իրավապահները պետք է այնպես գործեն, որ առնվազն մի քանի դեպքեր արձանագրեն, որ չշարունակվի այս պրոցեսը։ Այս ընտրությունների ամենաստվերոտ մասը կլինի ընտրակաշառքի հանգամանքը, որ շատ բացահայտ դրա մասին խոսում են»,- նշեց դաշնակցական գործիչը:


Հարցին՝ ՀՅԴ-ի գործընկեր ՀՀԿ-ին է՞լ նկատի ունեն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Միայն Հանրապետականը չէ, ես այստեղ խնդիր չեմ դնում որևէ մեկին առանձնացնելու: Ով ընտրակաշառք է տալիս, նաև վերցնողը, նա էլ պիտի իմանա, որ նույն հանցավոր համագործակցության մեջ է: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ձևով չի կարող այն երկիրը ունենալ, որի մասին երազում է»:


Արմեն Ռուստամյանը ընտրախախտումներից տեղյակ չէր, ասաց՝ կամփոփեն, եթե ինչ-որ արտառոց բաներ լինեն, տեղյակ կպահեն։

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ