Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ելք» դաշինքն ահազանգում է 8/13 տեղամասում ընտրողներին ուղղորդելու մասին

«Ելք» դաշինքն ահազանգում է 8/13 տեղամասում ընտրողներին ուղղորդելու մասին
02.04.2017 | 19:36

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ահազանգում է 8/13 ընտրատեղամասում ընտրողների կուտակումների մասին։


«Անընդհատ այստեղ կուտակումներ են, մուտքի մոտ բազմաթիվ մեքենաներ են։ Տիկինը նոր ընկերներին պատմում էր, որ 28ա շենքը մաքրել է, մի հոգի է մնացել։ Ինքն անընդհատ այստեղ կանգնած է։ Այսինքն՝ խմբեր են, որոնք մարդիկ են բերում-տանում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ շարունակելով. «Այս կինն անընդհատ մարդկանց է բերում։ Մեր վստահված անձը և դիտորդն արձանագրել են, որ մարդիկ անընդհատ 6-րդ համարի քվեաթերթիկը ձեռքին դուրս են գալիս, ցույց են տալիս, նոր են դնում ծրարի մեջ, տեսանյութերը կան։ Այսինքն՝ անընդհատ մարդկանց ուղղորդում են»։

Հարությունյանի մատնանշած կինը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ «Ես խոսելու ցանկություն չունեմ, կարող է շատ բան ասեն, փաստեր կա՞ն»,- ասաց կինը՝ նշելով, որ ինքն այս պահին հեռախոսով խոսում է, իսկ մենք իրեն խանգարում ենք։

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ