Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է «ենթադրյալ ընտրախախտումների» վերաբերյալ 41 հաղորդում

Ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է «ենթադրյալ ընտրախախտումների» վերաբերյալ 41 հաղորդում
02.04.2017 | 19:37

«ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում:

Հաղորդումներից 12-ը՝ Երևանում, 3-ը՝ Կոտայքի, 4-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի,1-ը՝ Արմավիրի, 3-ը՝ Տավուշի, 8-ը՝ Արարատի, 4-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ