Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արամ Մանուկյան. Սա լկտիություն է, այսօր չպետք է ընտրություն լիներ

Արամ Մանուկյան. Սա լկտիություն է, այսօր չպետք է ընտրություն լիներ
02.04.2017 | 19:38

ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո էլ դասեր չեն քաղվել։ Եռաբլուր պանթեոնում զոհված հերոսների հիշատակին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց. «Ընդամենը մի քանի ամիս տևեց զգոնանալը, սթափվելը, որից հետո էլի մոռացվեց։ Նույն անտարբերությունը, նույն, կներեք բառիս համար, «բառադիությունը»։ Սա վիճակ չէ, այսպես չպետք է լիներ»։


Խոսելով ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների դժգոհության մասին, թե ընտրությունների օրը չպետք է նշանակվեր ապրիլի 2-ին, Արամ Մանուկյանն ասաց, թե ընդամենը 21 պատգամավոր միացավ ԱԺ ընտրությունների օրը տեղափոխելու իրենց նախաձեռնությանը։ «131 պատգամավորից միայն 21-ի խելքը հասավ, 21-ի համարձակությունը ներեց այս օրն ընտրություններ չկազմակերպելու։ Սա լկտիություն է, այսօր չպետք է ընտրություն լիներ։ Գոնե մեկ շաբաթով պետք է հետաձգեին։ Ես կիսում եմ ծնողների վրդովմունքը։ Այստեղ այսքան մարդ սգում է, իսկ այնտեղ Հանրապետականն ավտոբուսներով մարդկանց քվեարկության է տանում։ Երկու աշխարհ է»,- նշեց Արամ Մանուկյանը։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ