Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

2/32 տեղամասում ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է

2/32 տեղամասում ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է
02.04.2017 | 19:44

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հրապարակել է ժամը 15։00-ի դրությամբ արձանագրած ընտրախախտումները.


Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող (Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում (Կողբ) հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։ «Ազատ դեմոկրատների» վստահված անձը միջադեպը արձանագրել է գրանցամատյանում։ Նույն ընտրատեղամասում՝ չունենալով տեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ, անարգել շրջում է Կողբ համայնքի ղեկավարը և միջամտում ընտրական գործընթացին։
Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում (Նար Դոս, 38) տեղակայված 9/7, 9/8, 9/9, 9/10 տեղամասեր մեծ թվով ընտրողների բերում են երթուղայիններով։
Ժ. 12.30-ի դրությամբ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Դատապարտյալների հիվանդանոցում տեղակայված 9/62 ընտրական տեղամասը փակ է եղել։


16/06 ընտրական տեղամասում (Արմավիր) ակնհայտ ուղղորդված քվեարկություն է եղել, մարդկանց հրամայված է եղել մինչ ժ. 11.00-ն ներկայանալ ընտրատեղամաս։
Շենգավիթի 8/29-տեղամասում 11/69 կտրոնի ազգանվան դիմաց արդեն ստորագրած է եղել, 19/16-ի փոխարեն ստորագրել են 19/14-ի դիմաց, 19/17-ի փոխարեն՝ 19/19-ի դիմաց, 19/04-ի փոխարեն՝ 19/02-ի դիմաց, 19/00-ի փոխարեն՝ 18/99- դիմաց, 19/15-ի փոխարեն՝ 19/13-ի դիմաց են ստորագրել:
Դիտորդի ահազանգին պատասխանել են, թե սարքի անսարքությունն է խնդիրը, այդ մարդիկ իրենց անունների դիմաց են ստորագրել:


Շենգավիթի 8/18 ընտրատեղամասում, որը թիվ 46 դպրոցի շենքում է տեղակայված, դպրոցի տնօրենը, այս ընտրություններում չունենալով որևէ կարգավիճակ, շրջում է ընտրատեղամասում ու կարգադրություններ է անում՝ ակնհայտ միջամտելով ընտրական գործընթացին։
2/32 տեղամասում (թիվ 27/119 մանկապարտեզ, հասցե՝ Վիլնյուսի 59) ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Նրան նույնպես տրվել է քվեարկության իրավունք և նա ստորագրել է այն նույն տողի վրա, որտեղ եղել է այդ ստորագրությունը, այսինքն՝ նույն վանդակում երկու ստորագրություն է դրվել։
Ժ. 13.00-ից մինչև 14.12-ի դրությամբ 13/32 ընտրատեղամասում (Արարատի մարզի Արարատ գյուղ) կուտակումներ են:


28/8 ընտրատեղամասում (Կոտայքի մարզ,Նոր Գեղի, Արվեստի դպրոց) չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը քվեախցիկների սխալ տեղադրության հետևանքով: Բացի այդ՝ տեսախցիկը ֆիքսում է ընդամենը քվեարկության սրահի փոքր հատվածը, բառացիորեն երևում են միայն քվեախցիկները:
5/06 (Դավիթաշեն) տեղամասի հարակից ավտոտնակում քաղաքացիներին գումար են բաժանում և ուղղորդված ուղարկում քվեարկության։
5/07(Դավիթաշեն) ընտրատեղամասում առավոտյան 3 անձ միաժամանակ մտել են քվեախցիկ՝ քվեարկելու: Մեր վստահված անձը դադարեցրել է ընտրությունը, կարգը վերականգնելուց հետո միայն նոր սկսվել է քվեարկությունը։


Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 և 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։
Այդ նույն տեղամասերում մի քանի երիտասարդ անընդհատ ծերերի հետ մտնում են քվեախցիկ՝ իբրև թե վերջիններիս օգնելու քվեարկեն։ Նշենք, որ ծերերին օգնելու պատրվակով քվեախցիկ մտնելու և նրանց քվեարկությունը վերահսկելու դեպքերը համատարած են և նման արձագանքներ ստացել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերից։
9/4 ընտրատեղամասի (Նորք -Մարաշ) հանձնաժողովի նախագահ Հայկուհի Թյուփելյանը հրաժարվում է վստահված անձանց տրամադրել գրանցամատյանը՝ ընտրախախտումներն արձանագրելու համար, սպառնում է մեր վստահված անձին հեռացնել տեղամասից։
2/49 և 2/50 (Նոր Նորքի 2-րդ զանգված) մի քանի երիտասարդներ անարգել մտնում են ընտրատեղամասեր՝ ներս բերելով մի խումբ քաղաքացիների, հետևում են վերջիններիս ընտրությանը և նրանց հետ հեռանում տեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արգելել տվյալ երիտասարդների մուտքը տեղամաս, այն դեպքում, որ այդ երիտասարդները ընտրատեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ չունեն։
Աբովյան քաղաքի 28/18 և 28/19 ընտրատեղամասերում շուրջ մեկ ժամ անջատված է եղել էլեկտրաէներգիան։

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ