Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ելքը» ահազանգում է

«Ելքը» ահազանգում է
02.04.2017 | 19:46

Ելք դաշինքի ներկայացուցիչներին ՀՀ տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց: Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ:

«Ելք» դաշինքի վստահված անձինք հետևողական են լինելու այս երևույթի նկատմամբ և արձանագրելու են յուրաքանչյուր վերոհիշյալ դեպք: Սույն երևույթը գնահատվելու է որպես ընտրողի ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում և համատարած բնույթ կրելու դեպքում՝ «Ելք» դաշինքը ձեռնարկելու է օրենքով սահմանված գործողություններ անվավեր ճանաչելու համար տվյալ տեղամասերում ընտրությունների արդյունքները՝ ասվում է դաշինքի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ