Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շարմազանով. Ցանկացած խոչընդոտ լրագրողի նկատմամբ անթույլատրելի է

Շարմազանով. Ցանկացած խոչընդոտ լրագրողի նկատմամբ անթույլատրելի է
02.04.2017 | 19:47

Այսօր անցյալից դասեր քաղելու, համերաշխության օր է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հպարտ ենք, որ ունենք նման զավակներ, որոնց շնորհիվ Հայաստանն ու Արցախն անվտանգ են, կարող են գնալ անշեղ ճանապարհով»,- նշեց նա։

ՀՀԿ խոսնակը նշեց՝ կուսակցությունը կարծում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացը ընթանում է բնականոն հունով։ «Կապ եմ հաստատել միջազգային դիտորդական ներկայացուցիչների հետ, ովքեր ասել են, որ այն չարաշահումները, որոնք ստվեր էին գցում ընտրական գործընթացի վրա, այսօր չկան»,- ասաց Է. Շարմազանովը։ Նա նշեց, որ եղել են բազմաթիվ ահազանգեր, որոնք կարելի է բաժանել երկու մասի։ «Չի եղել ու չի լինելու մի ահազանգ, որին պատկան մարմինները չարձագանքեն, բայց եղել են ահազանգեր, որոնք չակերտավոր են ու նպատակ ունեն ստվեր գցելու ընտրական գործընթացի վրա»,- նշեց նա։ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ընտրական գործընթացները գնում են նորմալ, ժողովրդավարական հունով։

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ