Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արեգ Սարդարյան. Մենք ունենք 100-ից ավելի զոհ, բայց խոսում են մաքսիմում 20-ի մասին

Արեգ Սարդարյան. Մենք ունենք 100-ից ավելի զոհ, բայց խոսում են մաքսիմում 20-ի մասին
02.04.2017 | 19:16

Ապրիլյան պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանը թեև մարտական ընկեր չի կորցրել, սակայն կորցրել է մանկության ընկերոջը՝ Ադամ Սահակյանին։


«Բնականաբար, շատ դժվար է ինձ համար խոսել, քանի որ պատերազմի ժամանակ կորցրել եմ մանկության ընկերոջս՝ Ադամ Սահակյանին», - այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 2016-ի ապրիլյան գործողությունների մասնակից, 20-ամյա ավագ սերժանտ Արեգ Սարդարյանը, որը կռվել է Թալիշում ու Մատաղիսում։ Արեգ Սարդարյանն ասաց, որ այսօր բոլորն էլ գնահատում են ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հերոսական սխրանքը:
«Ուրախալի է, որ չեն մոռացվում տղերքը, նրանց հիշում են», - ասաց Արեգ Սարդարյանը՝ միաժամանակ նշելով, թե մի ցավալի հանգամանք կա, որ հիշվում են ոչ բոլորը: «Ցավալին դա է, քանի որ մենք ունենք 100-ից ավելի զոհ, բայց խոսում են մաքսիմում 20-ի մասին», - ասաց Արեգ Սարդարյանը:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ