Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են
02.04.2017 | 21:21

Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Դրանք առաջինն էին երկրի` խորհրդարանական կառավարման անցնելուց հետո: Խորհրդարանական կառավարմանն ամբողջությամբ ացնում կկատարվի 2018թ.-ին:
ԿԸՀ տվյալներով ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 մլն 317 936 ընտրող կամ ընդհանուր ընտրողների թվի 50,93%-ը:


Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն ու 4 դաշինք` իշխող Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան», ՀԱԿ -ՀԺԿ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ելք» դաշինքները, «Հայկական վերածնունդ», ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ» և ՀՅԴ կուսակցությունները:
Ընտրողները քվեարկել են համապետական կուսակցական ցուցակներով, իսկ 13 ընտրական տեղամասերում նաև տարածքային` ռեյտինգային ցուցակներով:


ՀՀ խորհրդարանական ընտրությունները կդիտարկվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների կողմից: Բացի այդ, ընտրություններին որպես դիտորդ գրանցվել է 29 հազար տեղացի դիտորդ` 49 հասարակական կազմակերպություններից:
Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանում փակվել են բոլոր` 2009 ընտրատեղամասերը:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ