Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աշոտյան. Այս ընտրությունները հաղթանակ էին մեր հասարակության ու քաղաքական բոլոր ուժերի համար

Աշոտյան. Այս ընտրությունները հաղթանակ էին մեր հասարակության ու քաղաքական բոլոր ուժերի համար
02.04.2017 | 21:22

Կարող ենք փաստել, որ արձանագրում ենք առաջին հաղթանակը, ՀՀԿ կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այս ընտրությունները հաղթանակ էին մեր հասարակության ու քաղաքական բոլոր ուժերի համար», - նշեց նա։ Նրա խոսքով՝ այսօրվա ամբողջ իրականությունը ցույց տվեց, որ սահմանադրական բարեփոխումներով առավել ժողովրդավարան Հայաստան կառուցելու ցանկությունը կյանքի է կոչվում։ «Մենք գոհ ենք, գոհ ենք պետական համապատասխան մարմինների աշխատանքից, ուզում եմ վստահություն հայտնել, որ ընտրության երկրորդ փուլը կանցնի նույնքան թափանցիկ, նույնքան օբյեկտիվ, նույնքան ազատ, որքան եղել է այսօրվա ընտրության գործընթացը», - ասաց Արմեն Աշոտյանը։


ՀՀԿ փոխնախագահը փաստեց, որ քաղաքական բոլոր ուժերը դրսևորել են զսպվածություն։ «Այս պահի դրությամբ լավագույնս միասին հարգեցինք ապրիլի 2-ի պատերազմի մեր զոհված տղաների հիշատակը՝ ամրացնելով մեր պետականության հիմքերը», - նշեց նա։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ