Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությանը մասնակիցների թիվը

ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությանը մասնակիցների թիվը
03.04.2017 | 00:29

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի քվեարկությունը, ներկայացնելով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը ժամը 20-ի եւ ըստ այդմ ամբողջ օրվա դրությամբ: ԿԸՀ նախագահի տվյալով քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 2 587 706 քաղաքացիներից 1 574 947-ը կամ 60,86 տոկոսը: Հիշեցնենք, որ ժամը 17-ի դրությամբ մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցողների մոտ 51 տոկոսը:


Համեմատության կարգով, 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը ամբողջական մասնակցությունը կազմել էր 62,35 տոկոս կամ 1 573 053 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր 2 523 101 թվի պայմաններում:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ