Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արամ Սարգսյան. Չենք ճանաչում Exit Poll-ի արդյունքները

Արամ Սարգսյան. Չենք ճանաչում Exit Poll-ի արդյունքները
03.04.2017 | 00:30

Քվեարկության ավարտից հետո «Ելք» դաշինքի անդամ, թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրված Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց.

«Մենք չենք ճանաչում Exit Poll-ի արդյունքները: Դրանք խիստ նախնական են: Մեր համոզմամբ՝ մենք ավելի շատ ձայներ ենք ստացել, քան ներկայացնում է Exit Poll-ը: Արձանագրում ենք, որ ընտրութուններն անց են կացվել խայտառակ խախտումներով, համատարած ընտրակաշառքի ուղեկցությամբ: Մենք չենք շտապում գնահատական տալ: Կսպասենք ԿԸՀ նախնական արդյունքների հրապարակմանը և հավանաբար առավոտյան հանդես կգանք հայտարարությամբ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ