Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվ մասնակիցն է՝ «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կողմերին օգնում ենք հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այս խնդրի լուծմանն էր նվիրված անցյալ տարի ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ գագաթնաժողովը:
Ղարաբաղյան հակամարտության թեման շոշափելիորեն քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների ընթացքում, ԱԳ նախարարների բազմաթիվ շփումների ժամանակ: Շատ հարցերի շուրջ հաջողվում է համաձայնության գալ, մի քանի հարցեր են մնացել, չնայած ավելի բարդ հարցերին: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքը կախված է առաջին հերթին իրենց կողմերի քաղաքական կամքից, ճկունություն հանդես բերելու նրանց պատրաստակամությունից և փոխզիջումային որոշման գնալուց»,- նշել է Սերգեյ Լավրովը: