Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆեդերիկա Մոգերինի. Որոշողը լինելու են սիրիացիները, բայց բոլոր սիրիացիները

Ֆեդերիկա Մոգերինի. Որոշողը լինելու են սիրիացիները, բայց բոլոր սիրիացիները
03.04.2017 | 16:19

Եվրամիությունը կընդունի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որին հավանություն կտան բոլոր սիրիացիները ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Վեցուկես տարվա պատերազմից հետո անիրական է համարել, որ Սիրիայի ապագան կարող է լինել այնպիսին, ինչպիսին առաջ էր: Բայց որոշողը սիրիացիներն են լինելու, և դա պարզ է: Կառավարման, իշխանության բաժանման և իշխանափոխության մասին համաձայնությունը պետք է ձեռք բերվի սիրիացիների կողմից»,- ասել է Մոգերինին լրագրողներին Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ:

Նա նշել է, որ «ցանկացած որոշում, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար, որոնք գտնվում են երկրում ու նրա սահմաններից դուրս, ներառյալ Ժնևում բանակցություններ վարող ընդդիմությունը, ինչ համաձայնություն էլ որ ձեռք բերվի, կստանա մեր աջակցությունը»: «Որոշողը լինելու են սիրիացիները, բայց բոլոր սիրիացիները»,- հայտարարել է ԵՄ-ի դիանագիտության ղեկավարը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ