ԱՊՀ դիտորդների առաքելությունը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ, արդար, ինչպես նաև համապատասխանել են ժողովրդավարական նորմերին՝ Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին, ժողովրդավարական նորմերին համապատասխան»,- ասել է Լեբեդևը՝ հավելելով, որ ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ և բաց: Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները ազատ կամարտահայտման իրավունք են ունեցել, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բարձրացրել է քաղաքացիների վստահությունը քվեարկության արդյունքների հանդեպ: