Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ
03.04.2017 | 16:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ հաղորդում է Կրեմլի կայքը:


«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ նշանակալից հոբելյանի՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Անցած տարիների ընթացքում, հիմնվելով բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին, մենք կարողացել ենք հայ-ռուսական հարաբերությունները դուրս բերել միութենական համագործակցության մակարդակի»,- ասվում է ուղերձում:

Պուտինը նաև նշել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացումը, համատեղ լայնածավալ նախագծերի իրագործումը և Մոսկվայում վերջին բանակցություններում գրանցված հաջողությունները:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ