ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի -Պասկիերը, լրատվամիջոցների հետ հանդիպմանն ամփոփելով իրենց դիտորդական առաքելությունը, հայտարարեց. «Իշխանությունները դրվատանքի են արժանի, քանի որ փորձել են հանրությանը տեղեկացնել նոր ընտրակարգի վերաբերյալ: Լրատվամիջոցներում բանավեճեր չեն եղել, մրցակցությունը եղել է անձերի, ոչ թե ծրագրերի վերաբերյալ: Մենք զգացինք, որ վախը և հիասթափությունն ինչ-որ առումով ավելի ուժեղ են եղել, քան հույսը»: