Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ընտրություններում արձանագրված նկատառումները հաշվի կառնվեն Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրերի շրջանակներում

Ընտրություններում արձանագրված նկատառումները հաշվի կառնվեն Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրերի շրջանակներում
03.04.2017 | 23:10

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալայի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Գեր Յորգեն Բեքքեֆոլդի պատվիրակությունը դիտարկել է քվեարկությունը Երևանում, Կոտայքում, Արմավիրում: Եվրոպացի դիտորդները արձանագրել են, որ Հայաստանի նոր ընտրական գործընթացները եղել են բարդ, նոր համակարգը՝ ոչ հասանելի բոլորին: Միաժամանակ նկատել են, որ այդքանով հանդերձ ընտրատեղամասերի աշխատակիցները փորձել են աջակցել ընտրողին:


«Կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում վստահության արժանի խախտումների վերաբերյալ ահազանգեր եղել են: Ընդգծում ենք նաև, որ արձանագրված նկատառումները հաշվի կառնվեն Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագրերի շրջանակներում»,- հայտարարեցին դիտորդները:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ