Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյան. Անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ

Կարեն Կարապետյան. Անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ
03.04.2017 | 23:13

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Կարապետյանը հավաստիացնում է, որ շարունակելու է աշխատել իր հնարավորությունների սահմաններում։


«Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունները առաջինն էին կառավարման նոր մոդելի անցումից հետո, ինչպես նաև ընտրակարգի մի շարք նորամուծությունների տեսակետից: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները, և ցանկանում եմ մի քանի դիտարկումներ ներկայացնել: Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` առավելագույնս քաղաքակիրթ ընտրապայքարի համար: Թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ընթացքում տեղ գտան որոշակի թերացումներ կամ բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ, չհաշված մասնակի բացառությունները, կարծում եմ, հաջողվեց դուրս չգալ առողջ մրցակցության սահմաններից:
Համենայն դեպս, մեծ մասամբ հնարավոր եղավ խուսափել սուր առճակատումներից, անձնական վարկաբեկումներից ու ծայրահեղ այլ դրսևորումներից: Շնորհակալ եմ նաև ոչ միայն ինձ ձայն տված շուրջ 45000 ընտրողներին, այլև հատկապես Լոռու մարզի մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կամ անհատին տվեցին իրենց քվեն: Նախընտրական շրջանում իմ հանդիպումների ժամանակ մեծ ջերմություն եմ զգացել հանդիպումներին մասնակցած իմ հայրենակիցներից, ինչի համար ևս շնորհակալ եմ: Թե այդ ջերմությունը, թե ակնհայտ վստահությունը էլ ավելի են պարտավորեցնում: Մյուս կողմից, իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ:


Ինչ վերաբերում է ինձ, ապա մեկ անգամ ևս ուզում եմ հավաստել, որ շարունակելու եմ աշխատել իմ հնարավորությունների սահմաններում»,- ասված է ՀՀԿ-ական թեկնածուի տարածած հայտարարությունում։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ