Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում
03.04.2017 | 23:14

Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է: Պայթյունը եղել է մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» կայարանում, գնացքում գործել է առայժմ չպարզված սարք: Փակված են Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի 7 կայարաններ:

Կրեմլի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի մասին տեղեկացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչական գործողություն՝ հայտարարությունը RT հեռուստաալիքի եթերում արել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրենոյը: Նրա խոսքով՝ դատախազության աշխատակիցները այլ իրավապահ մարմինների գործընկերների հետ աշխատելու են, որ «նվազեցնեն այս ահաբեկչության հետևանքները, պարզեն բոլոր հանգամանքները, որոնք նպաստել են, որ ահաբեկչական գործողությունը տեղի ունենա»: Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ