Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կցանկանայի, որ «Ելքը» ունենար 54 տոկոս

Կցանկանայի, որ «Ելքը» ունենար 54 տոկոս
03.04.2017 | 23:15

«ՈՒրախ եմ, որ «Ելքը» հաղթահարել է անցողիկ շեմը և խորհրդարանում կունենա իր ներկայացվածությունը։ «Ելքն» իր ուրույն տեղը կունենա խորհրդարանում, վստահ եմ, որ անձնուրաց կաշխատեն և իրենց խոսքի տերը կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը։


Պողոսյանի խոսքով՝ «Ելքը» ԱԺ-ում կներկայացնի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը և գործող իշխանություններից այլընտրանքային, տարբերվող մոտեցում կունենա. «Արդյոք կցանկանայի՞, որ ունենար 54 տոկոս, միանշանակ՝ այո։ Բայց ունենք այն, ինչ ունենք, հանրությունն իր ձայնը տվել է։ Հուսով եմ, որ «Ելքը» հավատարիմ կմնա իր հայտարարությանը և ապագայում կդառնա մեկ կուսակցություն, որին կաջակցեն այն քաղաքական ուժերը, երիտասարդ գործիչները, որոնք կիսում են «Ելքի» մոտեցումները, կմիանան, ու այդպիսով «Ելքը» կդառնա մեծ ուժ»։
Առկա պատկերը, ըստ պատգամավորի, «քարոզարշավի, ծրագրերի ներկայացման, ադմինիստրատիվ ռեսուրսի, մի շարք հանգամանքների պատկեր է»։
«Եթե չկան բողոքներ՝ նկատի ունեմ այնպիսիք, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքը, պետք է եղածից դաս քաղել։ Սա մեծ հնարավորություն է մյուս քաղաքական ուժերի համար, որ հասկանան՝ ինչու հանրությունը իրենց քվե տալու փոխարեն ձայն է տվել ՀՀԿ-ին»,- ասաց Թևան Պողոսյանը։


ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ խորհրդարան չանցնելու մասին նա ասել է. «Ակնկալելի էր. երբ հետևում էի իրենց քարոզարշավին, հասկանում էի, որ այդ մոտեցումը չի ընկալվի, և շատերը հենց Արցախյան հիմնահարցի մոտեցման պատճառով ձայն չտվեցին»։
Խորհրդարան չանցավ նաև ՕՐՕ դաշինքը։ Թևան Պողոսյանը կարծում է, որ նշանակություն է ունեցել դաշինքում տեղ գտած գործիչների՝ անցյալում ծավալած գործունեութունը. «Նոր ձևավորված ուժերի համար շատ ավելի դժվար էր շեմը հաղթահարել։ Իրենք ավելի լավ գիտեն՝ ինչ բացեր են ունեցել։ Քննադատական մոտեցումներ էին ներկայացնում, բայց այլընտրանքային մոտեցումները հստակ չէին։ Դժվարանում եմ հստակ ասել, բայց ապագայում, եթե դաշինքը մնա՝ գուցե մենք տեսնենք նաև այլ խոշոր միավոր։ Ես կուզենամ, որ ընտրություններին մասնակցած դաշինքները, փլուզվելու փոխարեն, ավելի խոշոր միավորներ դառնան»։ Պատգամավորն ասում է՝ պետք է հետաքննվեն ու պատժվեն բոլոր ընտրախախտողները, բայց եթե արդյունքները ընդունելի են, քաղաքական ուժերը պետք է դասեր քաղեն. «Եթե նայենք, մեկ ամսվա ընթացքում շատ կուսակցությունների մասով ասում էին, որ չեն անցնելու՝ տարբեր սոցհարցումների, սոցիոլոգների շուրթերով։ Բայց հետաքրքիր է նաև այն, որ բոլոր կանխատեսումներով՝ ՀՎԿ-ն պետք է անցներ, բայց չանցավ, ուստի բոլոր ուժերը պետք է սրանից դաս քաղեն»։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ