Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի պատգամավորները

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի պատգամավորները
03.04.2017 | 23:16

6-րդ գումարման Ազգային ժողովում «Ելք» դաշինքն ունենալու է 9 պատգամավոր: Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան (11 513 ձայն), Մանե Թանդիլյան (5110 ձայն), Գևորգ Գորգիսյան (3 168) և Արարատ Միրզոյան (3 999):

Քանի որ Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչև 5-րդ համարներում են, նրանց անունները դուրս են գալիս ցուցակից և նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները: Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան և Լենա Նազարյան:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ