Արևմտյան արտադրության սննդամթերքի ներկրման սահմանափակումները կպահպանվեն այնքան, քանի դեռ Արևմուտքը չի վերացրել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես ենթադրում եմ, որ արևմտյան պատժամիջոցները հավերժ չեն շարունակվի: Իսկ եթե հավերժ շարունակվեն, մենք էլ հավերժ կսահմանափակենք այն ապրանքատեսակների ներկրումը, որոնք կարող ենք ինքներս արտադրել»,- հայտարարել է ՌԴ նախագահը: