Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստան -ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին

Հայաստան -ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին
03.04.2017 | 23:22

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ՝ հայտարարեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են, որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ