Ապրիլի 2-ին Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի համար մեծ պատիվ է եղել որպես դիտորդ ներկա լինել ընտրություններին։ «Խախտումներ նկատեցինք, արձանագրեցինք։ Ժողովրդի համար հասկանալի չէր նոր ընտրական համակարգը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերժ Թանկյանը։ Նա նշեց, թե իրենք իրենց գործն են արել, բայց միաժամանակ շատ չեզոք են մնացել։
«Անկեղծ ասած՝ հուսախաբ եմ։ Իշխող ուժը, որ այդքան մեծ ազդեցություն ունի, մի քիչ դժվար է դարձնում պատկերացնել երկրի գունավոր ապագան։ Կարող եմ ասել, որ նույն վիճակը նաև Ամերիկայում է»,- ասաց Սերժ Թանկյանը։