Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին
03.04.2017 | 23:30

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:

Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ