Եվրամիությունը ցավակցում է ռուս ժողովրդին և կարող է կողմնորոշվել Սանկտ Պետերբուրգի պայթյունի նկատմամբ հետագա արձագանքի հարցում, երբ ստանա լրացուցիչ տեղեկատվություն տեղի ունեցածի մասին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք շարունակում ենք հետևել նորություններին Սանկտ Պետերբուրգից: Մենք կկողմնորոշվենք ավելի ճշգրիտ, երբ իմանանք լրացուցիչ մանրամասներ»,- ասել է Մոգերինին լրագրողներին ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից հետո:
Նա կրկնել է, որ Եվրամիությունը ցավակցում է «ողջ ռուս ժողովրդին և հատկապես նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին»: