ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարներն ընդունել են ռազմավարություն Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում:
«Խորհուրդը հիշեցնում է, որ Սիրիայի հակամարտությունն ուղղակի ազդում է ԵՄ-ի վրա, ինչի առնչությամբ համաձայն է, որ ԵՄ-ն պետք է հատուկ ռազմավարություն զարգացնի Սիրիայի վերաբերյալ»,- նշված է դրանում: Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ի ռազմավարությունը կենտրոնացած է վեց հանգուցային խնդիրների վրա. վերջ դնել պատերազմին քաղաքական անցման միջոցով՝ ՄԱԿ-ի թիվ 2254 բանաձևին և Ժնևի կոմյունիկեին համապատասխան, փրկել կյանքերն ամբողջ երկրում ամենակարիքավոր սիրիացիներին մարդասիրական օգնության տրամադրման միջոցով, առաջ մղել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և արտահայտման ազատությունը Սիրիայում քաղաքացիական հասարակության ուժեղացման միջոցով, պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար՝ անցումային շրջանում ազգային միասնության և արդարադատության գործընթացի աջակցության նպատակով և աջակցել սիրիացի ժողովրդի և սիրիական հասարակության տոկունությանը:
ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն է: ԱԳՆ-ների ղեկավարներն այս հարցը քննարկում են Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա ապրիլի 4-5-ը Բրյուսելում: