Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՏՄ-ի և Մոլդովայի համագործակցության հուշագիրը

ԵԱՏՄ-ի և Մոլդովայի համագործակցության հուշագիրը
04.04.2017 | 19:18

Մոլդովան կատարեց առաջին քայլը դեպի ԵԱՏՄ: Նախագահ Իգոր Դոդոնը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Քիշնևում ստորագրեցին համագործակցության հուշագիրը ԵԱՏՄ-ի և Մոլդովայի միջև: Մոլդովայի նախագահը հայտարարել է, թե հուշագիրը շատ ոլորտներում փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու ուղղությամբ երկխոսություն ձևավորելու առաջին քայլն է: Ֆեյսբուքի իր էջում Դոդոնը գրել է, թե հուշագրի ստորագրումը պատմական իրադարձություն էր մոլդովացիների համար և համոզմունք հայտնել, որ մոտ ապագայում Մոլդովան դիտորդի կարգավիճակ կունենա ԵԱՏՄ-ում: Քիշնևում անցկացվում է ԵԱՏՄ- Մոլդովայի Հանրապետություն համաժողով, հուշագիրը ստորագրվել է դրա շրջանակներում: Համաժողովում ելույթ է ունեցել Տիգրան Սարգսյանը: Մոլդովական AccentTV-ի փոխանցմամբ նա ասել է, թե Մոլդովան մեծ աշխարհամասի անքակտելի մասն է: Սարգսյանը հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բոլոր ջանքերը կգործադրի, որ Մոլդովայի և ԵԱՏՄ-ի կայուն գործարար կապերի համար ստեղծվեն առավելագույն նպաստավոր պայմաններ:


Մոլդովայում իշխող դեմոկրատական կուսակցությունն ու վարչապետը չեն ընդունում ստորագրված փաստաթուղթը: Վարչապետ Պավել Ֆիլիպը ասել է, թե Իգոր Դոդոնի ստորագրած փաստաթուղթը զրոյական նշանակություն ունի, որևէ իրավական արժեք և իրավական հետևանքներ չունի: Վարչապետի խոսքով երկրի նախագահը փորձում է շարունակել անձնական պայքարը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի, Ռումինիայի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի դեմ:


«Փաստաթուղթը ստորագրված չէ Մոլդովայի անունից»,- հայտարարել է վարչապետը: Իգոր Դոդոնն արձագանքել է, ասելով, թե իշխող ռեժիմի ներկայացուցիչները գերագնահատում են իրենց նշանակությունը և թերագնահատում ժողովրդի կարծիքն ու ժողովրդի ընտրած նախագահին: Նա ասել է, թե ըստ սահմանադրության երկրի նախագահը պատասխանատու է արտաքին քաղաքականության համար և հուշագրի ստորագրումը իր լիազորությունների շրջանակում է: Տիգրան Սարգսյանը ևս նշել է, որ հուշագիրը Մոլդովայի վրա որևէ պարտականություն չի դնում և չի հակասում Մոլդովայի միջազգային պարտավորություններին: «Մեր փաստաթուղթը իրավաբանական փորձաքննություն է անցել, ինչը ցույց է տվել, որ մենք կարող ենք այն հանգիստ ստորագրել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:


Մոլդովան ընտրել է Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհը, ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն արևմտամետ կառավարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետևանքով անցյալ տարի հակակառավարական ցույցերը երկար ժամանակ շարունակվում էին, իսկ անցած նոյեմբերին երկրի նախագահ ընտրվեց ռուսամետ սոցիալիստ Իգոր Դոդոնը: Մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը: Պաշտոնը ստանձնելուց հետո Դոդոնը ռուսական RT-ին տված հարցազրույցում ասել էր, թե չի կարծում, որ Մոլդովան երբևէ կանդամակցի Եվրամիությանը, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը կենսական նշանակություն ունի երկրի համար:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ