Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՀ-ը 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային

ԱՄՀ-ը 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային
04.04.2017 | 19:34

Արժույթի միջազգային հիմնադրամը 1 միլիարդ դոլար վարկ կտրամադրի ՈՒկրաինային՝ բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆեյսբուքում գրել է՝ վարկի այս հաստատումը «նշանակում է, որ ՈՒկրաինայի բարեփոխումները ճանաչում են»:


Հիմնադրամի ղեկավար Դեյվիդ Լիփթնը ևս ասել է, որ ՈՒկրաինայի տնտեսությունը բարելավման նշաններ է ցույց տալիս, թեպետ Կիևը դեռ պետք է վճռականորեն պայքարի կոռուպցիայի դեմ: ՈՒկրաինան 1 միլիարդ դոլարի վարկ ստացել էր նաև անցած տարվա հոկտեմբերին, սա 2015-ի մարտին մեկնարկած ֆինանսական օժանդակության երրորդ տրանշն է: Այս ծրագրի շրջանակում Կիևը ավելի քան 7 միլիարդ դոլար է ստացել:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ