ԿԸՀ-ն հրապարակել է տեղեկություններ 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Ոստիկանության տվյալներով, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 841 973 է։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի ամենաթանկ սակագինը սահմանել են «Արմենիա»-ն ու «Շանթ»-ը՝ 100 հազար դրամ մեկ րոպեի համար: 60 հազար դրամ՝ Հանրային և Հ2 հեռուստաընկերությունները: 50 հազար դրամ՝ Հ3-ը, 40 հազար դրամ՝ «Ա-Թիվի»-ն, 25 հազար՝ «Երկիր Մեդիան», 20 հազարական դրամ են սահմանել «Արմնյուզ»-ն ու «Ար»-ը, 18 հազար դրամ «Կենտրոն»-ը և 10 հազար դրամ «Արարատ» հեռուստաընկերությունը: Ռադիոընկերություններից՝ «Ռադիոմարշալ» ռադիոծրագիրը՝ 2 հազար 500 դրամ մեկ րոպեի համար, Հանրային ռադիոն՝ 2 հազար դրամ, «Հայ FM»-ը՝ 1800 դրամ և «Ռադիո Հայ»-ը՝ 1800 դրամ: