Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Քոչարյան. Հայաստանում ընտրակաշառքը բաժանվում է «տապոռային ճանապարհով»

Կարեն Քոչարյան. Հայաստանում ընտրակաշառքը բաժանվում է «տապոռային ճանապարհով»
04.04.2017 | 20:01

Ընտրակաշառք կա ամեն տեղ, սակայն Հայաստանում դա արվում է կացնային` «տապոռային ճանապարհով»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Ռեսուրսները աշխատում են ամեն տեղ, ոչ այդքան այլասերված ձևով, ոնց որ մեզ մոտ եղավ, օրինակ՝ դպրոցների հետ կապված: Մեզ մոտ կաշառքը բաժանում են կացնային ճանապարհով` պադյեզդներում, ասում են` եկեք, բերեք, 10 հազար դրամանոցների պարկերը բացենք»,- կատակեց քաղտեխնոլոգը: Նա նշեց` այս անգամ իրավիճակը համեմատաբար լավ էր: «Իրականում ռեսուրսը կիրառվում է ամեն տեղ: Ով թաքուն է բաժանում` հետո գալիս է մեզ ամոթանք է տալիս: Եթե հիշենք` ինչ է եղել նախկինում ու ինչպես անցան այս ընտրությունները` սա քաղաքակրթության պիկն էր: Մենք տեխնոլոգիացման ճանապարհին ենք»,- ասաց Կարեն Քոչարյանը:


Այս ընտրությունները զգալիորեն տարբերվում էին, քանի որ որևէ մեկն ընտրությունների օրը` տեղամասերում, որևէ լուրջ բան չի գրանցել՝ ասել է Կարեն Քոչարյանը: «Տեխնոլոգիական նորամուծություններն ազդեցություն ունեցան նույնիսկ «թաղի խուժանի վրա»: Փաստացի, բոլոր պարտված ու անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները»,- ասաց քաղտեխնոլոգը:
Նա ընդգծեց` հետընտրական գործընթացներ, փաստացի, չեն լինելու:


«Քաղաքական ուժերը, որոնք ադեկվատ են, գիտակցում են` բողոքելու համար հող է պետք: Մարդիկ էլ չեն բողոքում, որովհետև բողոք կա այն դեպքում, երբ կարծում են, որ իրենց ձայնը փախցրել են: Իսկ մարդիկ փողը վերցրել են, գնացել ընտրել են նրան, ում պիտի ընտրեին, հետևաբար բողոք չի կարող լինել»,- ասաց Կարեն Քոչարյանը: Անդրադառնալով իշխող կուսակցությանը` քաղտեխնոլոգը նշեց, որ «Սասնա ծռերի» իրադարձություններից հետո, իշխանությունը ևս գիտակցեց` փոփոխությունների կարիք կա: «Իշխանությունն ինքն էլ հասկացավ` ինչ-որ բան պետք է փոխել, բերեց Կարեն Կարապետյանին, ով ինչ-որ ռեֆորմներ սկսեց անել: Այսօր շատ մարդիկ իրենց խղճի դեմ էին դնում, ասում էին` «հիմա ի՞նչ, ՀՀԿ-ին պիտի ձայն տանք, որ Կարեն Կարապետյանը մնա՞»: Ես դա լսել եմ սովորական մարդկանցից, տաքսիստներից և այլն»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ