ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը «Twitter»-ի իր պաշտոնական միկրոբլոգում շնորհավորել է ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ԵԺԿ նախագահը նշել է.
«Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով: Մեծ վստահությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները և բարելավվի ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը»: