Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեդվեդևն արձագանքել է Նավալնիի հետաքննությանը

Մեդվեդևն արձագանքել է Նավալնիի հետաքննությանը
04.04.2017 | 23:55

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը «հարձակում» է անվանել, ավելացնելով, որ այդ ամենը ձեռնտու է այն մարդկանց, «ովքեր հստակ քաղաքական նպատակներ ունեն»:

Առաջին անգամ մեկնաբանելով իր հասցեին կոռուպցիոն մեղադրանքները, Մեդվեդևը հայտարարել է, որ այդ ամենը «հովանավորում են մասնավոր ներդրողները», ովքեր ցանկանում են «մարդկանց փողոց դուրս բերել»: Հետաքննության նյութերը Ռուսաստանի վարչապետը անվանել է «անհեթեթություն և թերթիկներ»:


Անցած շաբաթ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տարբեր քաղաքներում հակակոռուպցիոն ցույցերը համեմատել էր «Եվրամայդանի» և «արաբական գարնան» հետ։ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ կոռուպցիայի հարցերը պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, սակայն չեն կարող օգտագործվել ընտրությունների նախաշեմին քաղաքական հարթակում։

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ