Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկոն հույս ունի, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը կայունություն կբերի Բելառուսին

Լուկաշենկոն հույս ունի, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը կայունություն կբերի Բելառուսին
04.04.2017 | 23:56

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերով տարաձայնությունների հարթումը կթուլացնի երկու երկրների միջև լարվածությունը:

«Մենք տեսնում ենք` մեր շուրջը ինչ է կատարվում, և մենք պարզապես ուզում ենք պահպանել կայունությունը Ռուսաստանում և Բելառուսում»,- ապրիլի 3-ին հայտարարել է Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո: ՌԴ նախագահը հայտարարել է, որ պայմանավորվածությունների մանրամասները վերջնական տեսքի են բերվելու 10 օրում ու հավելել, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել մինչև 2020-ը էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:
ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը մանրամասնել է, որ պայմանավորվածության համաձայն Բելառուսը աստիճանաբար կվճարի ռուսական գազի դիմաց կուտակված 726 միլիոն դոլար պարտքը, փոխարենը Ռուսաստանը կվերսկսի նավթի մատակարարումները: 2018-19-ին «Գազպրոմը» Բելառուսին գազ կմատակարարի զեղչված գներով:


Վերջին շրջանում Լուկաշենկոն փորձում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ և Մոսկվային մեղադրում է պայմանագրերը խախտելու և էներգակիրների մատակարարի իր դիրքը չարաշահելու մեջ՝ «մեզ կոկորդից բռնելու համար»: Մինսկը հայտարարել է, որ Մոսկվան կրկնապատկել է Բելառուսին մատակարարվող գազի գինը, ինչը վատացրել է առանց այդ էլ ծանր տնտեսական իրադրությունը, ինչը մարտի վերջին հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների երկիրը 25 տարի ղեկավարող Լուկաշենկոյի իշխանության դեմ:


«Աշխարհում շատ քիչ են մնացել խաղաղ, հանդարտ անկյուններ: Եվ մենք պայմանավորվեցինք համատեղ քայլեր ձեռնարկել մեր պետությունների անվտանգությունը պահպանելու ուղղությամբ»,- Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ