Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Սիրիայում գազային հարձակման տեղեկությունները «սարսափեցնող» է որակել և հայտարարել, որ պատասխանատվությունն ընկնում է Բաշար Ասադի ռեժիմի վրա:
Մոգերինին ընդգծել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հուշում է, որ իրավիճակը Սիրիայում դեռևս ծայրահեղ ծանր է: Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել, ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառումը «դաժանության ևս մեկ ապացույց է, որին ենթարկվում է սիրիական ժողովուրդը տարիներ շարունակ»:
Սիրիայի Իդլիբ նահանգում օդային հարվածների հետևանքով առնվազն 58 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով զոհվածները հիմնականում խաղաղ բնակիչներ են՝ այդ թվում 11 երեխա: