Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պեսկով. Պուտինի այցի ժամանակ ահաբեկչությունը մտածելու տեղիք է տալիս

Պեսկով. Պուտինի այցի ժամանակ ահաբեկչությունը մտածելու տեղիք է տալիս
05.04.2017 | 00:02

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները պետք է վերլուծեն, որ Սանկտ Պետերբուրգում ապրիլի 3-ի ահաբեկչությունը համընկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ:

«Անկասկած, փաստը, որ ահաբեկչական գործողությունն իրականացվել է այն պահին, երբ պետության ղեկավարը գտնվել է քաղաքում, մտածելու տեղիք է տալիս և ուշադրություն է գրավում: Սա հատուկ ծառայությունների վերլուծելու առարկան է»,- ասել է նա: Պեսկովի խոսքով՝ ցանկացած ահաբեկչական գործողություն, որն իրագործվում է երկրում, մարտահրավեր է յուրաքանչյուրի, այդ թվում՝ պետության ղեկավարի դեմ:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ