Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հայտարարել է, որ լինելու է իր օգտին քվեարկած և չքվեարկած քաղաքացիների պատգամավորը։
«Հարգելի հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ: Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով և բարձր պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ եմ, որ կանգնեցիք կողքիս՝ գնահատելով իմ ամենօրյա և նվիրական աշխատանքը, նաև որպես Արտաշատի քաղաքապետ:
Ես լինելու եմ և իմ օգտին քվեարկած, և իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, և փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ»,- նշված է հայտարարության մեջ։