Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ

Երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ
05.04.2017 | 10:49

Մայրաքաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հայտարարությունների նոր, երևանյան միջավայրին համահունչ ցուցատախտակներ: Այս փուլում արդեն փոխարինվել է 60 ցուցատախտակ: Պարբերաբար գույքագրվում և թարմացվում են նաև նախկինում տեղադրվածները. դրանցից 28-ը նորոգվել, ներկվել և պատշաճ տեսքի է բերվել: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջիկա օրերին կնորոգվի ևս 30-ը, իսկ 95-ն էլ կներկվի:


Կարևորելով հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների կիրառական նշանակությունը՝ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով տարաբնույթ հայտարարությունները պետք է փակցվեն բացառապես այդ նպատակով պատրաստված և հատուկ վայրերում տեղադրված ցուցատախտակներին:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ