Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին
05.04.2017 | 17:30

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել է օմբուդսմենի աշխատակազմի աշխատանքը Հայաստանի ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում: Ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները:

Խոսվել է արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին: Ներկայացվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների և առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսևորումների հարցը: «Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որևէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավածություն ունենան Արցախում»,- ասել է Թաթոյանը:


ՀՀ օմբուդսմենը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է Ռուբեն Մելիքյանի փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգային սկզբունքներից, կարևորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ