ՕՐՕ-ն դեռևս քննարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը՝ դաշինքի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա անձնական կարծիքով, դաշինքը չպետք է մասնակցի քաղաքապետի ընտրություններին. «Դեռևս քննարկումների փուլում է։ Իմ անձնական կարծիքը՝ կարծում եմ, որ պետք չէ մասնակցել, մեր ժողովուրդը մի հատ էս իրավիճակը թող մարսի, տեսնի ինչ եղավ»։