Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մելանշոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների դեբատներում

Մելանշոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների դեբատներում
05.04.2017 | 17:46

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը հաղթել է երեքշաբթի օրվա նախընտրական դեբատներում՝ վկայում են Elabe ընկերության BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման տվյալները։ Քաղաքական գործչի օգտին, որը ներկայացնում է «Աննվաճ Ֆրանսիա» ձախ շարժումը, իր ձայնն է տվել 25 տոկոսը։

Էմանուել Մակրոնը, որ ներկայացնում է «Առաջ» շարժումը, ստացել է 21 տոկոս։ 15 տոկոսով եռյակը եզրափակում է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։ ՈՒլտրաաջ Մարին լը Պենը դարձել է 4-րդը՝ 11 տոկոս ձայնով։
Դեբատներին մասնակցել են բոլոր 11 թեկնածուները։

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ