«Այս պահին մենք ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան, այլ անձինք, այլ ուժեր ես չեմ տեսնում, ովքեր ձևավորել են խորհրդարանը»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ «Գնահատականս կարող է մի փոքր կոշտ է հնչում, բայց, ցավոք սրտի, իրականությունը սա է։
Ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր, և մեր դաշինքը կամ մեզ հետ համագործակցող ուժերը միանշանակ այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկն են լինելու»,- ասաց Մարտիրոսյանը։