Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իվանկա Թրամփը՝ հոր «հանցակից» լինելը

Իվանկա Թրամփը՝ հոր «հանցակից» լինելը
05.04.2017 | 22:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, իրեն հոր «հանցակիցն» է համարում՝ հաղորդում է Variety-ն՝ հղում անելով Իվանկայի առաջին հեռուստահարցազրույցը՝ Սպիտակ տան ղեկավարի խորհրդականի պաշտոնում նշանակվելուց հետո: «Եթե հանցակից լինել նշանակում է ցանկություն, հանուն բարօրության ուժ լինել և դրական ազդեցություն ունենալ, ես հանցակից եմ»,- ասել է նախագահի դուստրը։

Նրա խոսքով՝ ինքը չգիտի՝ ինչ կանեին իրեն «հանցակից» անվանող քննադատները՝ հայտնվելով իր յուրօրինակ և աննախադեպ իրավիճակում։ Իվանկա Թրամփը հույս ունի, որ ժամանակը ցույց կտա, որ ինքը լավ աշխատանք է կատարել և որ իր հոր վարչակազմը հաջողակ կլինի։

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ