Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունը հաստատում է, որ ահաբեկչական դրությունը չի բարելավվում, ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք տեսնում ենք, որ դրությունը, դժբախտաբար, չի բարելավվում։ Եվ դա լավագույնս հաստատում են Սանկտ Պետերբուրգի վերջին ողբերգական իրադարձությունները։ Ահաբեկչական հարձակումների հետևանքով մարդիկ են զոհվել, շատ տուժողներ կան»,- ասել է Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գործնականում յուրաքանչյուրը, ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ է»,- ասել է ՌԴ նախագահը։