Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մի քիչ էլ ենք տաքանում

Մի քիչ էլ ենք տաքանում
06.04.2017 | 16:15

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ասված է հաղորդագրությունում: Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 7-8-ին օրվա երկրորդ կեսին՝ առանձին շրջաններում, ապրիլի 9-10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 10-ին նույնքան կնվազի: Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 7-8-ին երեկոյան ժամերին՝ հնարավոր է, ապրիլի 9-10-ին՝ սպասվում է անձրև:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ